copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 21:38 10-06-2026

30 տարի առաջ ստեղծվեց ու առ այսօր կա. Նոր հայեր թիմը վերամիավորվել է

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Հայկական հումորի պատմության մեջ ամենաաղմկահարույց, սիրված ու տաղանդավոր կոլեկտիվներից մեկը՝ ԿՎՆ-ի (ՈՒՀԱ) «Նոր հայեր» (Новые армяне) թիմը, կրկին վերամիավորվել է:

Թիմի անդամ, պրոդյուսեր ու դերասան Արմեն Պետրոսյանը (Մենչը) սոցիալական հարթակի իր էջում կիսվել է բացառիկ ու ջերմ լուսանկարներով՝ պատմելով իրենց բազմամյա անդավաճան ավանդույթի մասին:

Մենչն իր հուզիչ ու նոստալգիկ գրառման մեջ բացահայտել է, որ թիմի տղաներով արդեն երկար տարիներ է, ինչ պահպանում են կապն ու ամեն տարի ստեղծում իրենց տոնը. «2007 թվականից, ամեն տարի ամռանը, հավաքվում ենք «Նոր Հայեր» ԿՎՆ-թիմով հանգստանալու, վերհիշելու, ծիծաղելու, վերապրելու, կարոտ առնելու»,- անկեղծացել է պրոդյուսերը:

«Նոր հայեր» թիմը, որը ժամանակին գրավեց միլիոնավոր հանդիսատեսների սրտերը ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս, փաստորեն հանդիսանում է եզակի երևույթ հայկական մեդիադաշտում. «Հայաստանի պատմության մեջ երևի միակ թիմն ենք, որ 30 տարի առաջ ստեղծվեց, և առ այսօր գոյություն ունի: Ընկերությունը թանկ բան է»,- հավելել է Մենչը:

Հրապարակված լուսանկարները կարճ ժամանակում արժանացել են հազարավոր հավանումների: Օգտատերերն ու երկրպագուները մեկնաբանություններում նշում են, որ հենց այս տղաների շնորհիվ է կերտվել հայկական ժամանակակից հումորի հիմքը, և հիացմունք են հայտնել նրանց՝ տասնամյակների փորձություն անցած ամուր ընկերության հանդեպ:

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
14:10 Հայկոյի մեղեդին, Դիլիջանի ջերմությունն ու աստղային կազմը․ էկրան է բարձրացել «Մի գդալ սեր» ֆիլմը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են