Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 շաբաթ առաջ - 11:25 09-06-2026

Անհրաժեշտ ենք համարում ընտրության արդյունքների հետևողական վիճարկումը ՍԴ-ում. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների ազատ կամքը. ՀայաՔվե

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը գրել է.

«Երեկ ինձ համար լռության օր էր։

Այստեղ դնում եմ մեր կազմակերպության քաղաքական գնահատականը։

Առավել մանրամասն խոսելու առիթներ դեռ կլինեն։ Այս պահին ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ անձնապես վստահելու զորու կատարեցին իրենց ընտրությունը։

«ՀայաՔվե» խորհրդի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ,

թեև դեռևս չեն ամփոփվել Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները, այդուհանդերձ հարկ ենք համարում մեր քաղաքական գնահատականը տալ դրանց վերաբերյալ։

• Դրական ենք համարում ընտրություններին ՀՀ քաղաքացիների բարձր մասնակցությունը։
Շնորհակալություն ենք հայտնում հատկապես մեր այն հայրենակիցներին, ովքեր «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման հանդեպ ունեցած վստահության ուժով քվեարկեցին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։

Քվեարկության նախնական արդյունքները, սակայն, չեն արտացոլում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամքը` հետևյալ ակներև պատճառներով․

1. ընտրական գործընթացն անցել է խիստ անհավասար պայմաններում․ հիմնական ընդդիմադիր ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանը, ենթարկվելով գործող վարչախմբի քաղաքական հալածանքներին և գտնվելով անազատության մեջ, նախընտրական լիարժեք քարոզչություն իրականացնելու հնարավորությունից զրկված է եղել։ Նախընտրական շրջանում ձերբակալվել կամ կալանավորվել են առաջատար ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Անդրանիկ Թևանյանը և Ալեքսան Ալեքսանյանը, պատգամավորության մի շարք այլ թեկնածուներ և ակտիվիստներ, որոնք նույնպես փաստացի զրկվել են նախընտրական քարոզչություն իրականացնելու օրինական հնարավորությունից։

2. զանգվածաբար չարաշահվել է վարչական ռեսուրսը։ Իշխող ուժի հանրահավաքներին կազմակերպված խմբերով բերվել են բազմաթիվ քաղաքացիներ՝ պետական և համայնքային ծառայողներ, ուսուցիչներ, պետական այլ հիմնարկների աշխատակիցներ: Բազմահազար քաղաքացիներ էլ պետական ու համայնքային պաշտոնյաների կողմից ուղղորդված քվեարկություն են կատարել ընտրական տեղամասերում:

3. ընտրական գործընթացն անցել է վախի ու ահաբեկման պայմաններում։ Նիկոլ Փաշինյանի կողմից Հանրային հեռուստատեսությամբ և քարոզչական հանրահավաքներին ընդդիմադիր գործիչների հանդեպ կիրառվել են թիրախավորված սպառնալիքներ և ատելության քարոզ: Տեղերում բազմաթիվ քաղաքացիների նկատմամբ ևս կիրառվել են սպառնալիքներ՝ նրանցից պահանջելով քվեարկել իշխող ուժի օգտին:

4. ընտրական գործընթացին անթաքույց միջամտություն են հանդես բերել օտար երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ` աջակցելով գործող վարչախմբին:

Որպես հետևանք` այս ընտրությունները չեն անցել ազատ ու արդար, ուստի անհրաժեշտ ենք համարում դրանց արդյունքների հետևողական վիճարկումը Սահմանադրական դատարանում` դրանք ի վերջո չեղարկելու և նոր ընտրություններ անցկացնելու հեռանկարով:


Միևնույն ժամանակ նաև արձանագրում ենք, որ անգամ այս խայտառակ ճնշումների պարագայում․

• գործող վարչախումբը մանդատ չստացավ Հայաստանի Հանրապետությանն «ալիևյան սահմանադրություն» պարտադրելու համար,
• այն նաև մանդատ չստացավ միանձնյա կերպով Ազգային ժողովում սահմանադրական օրենքներ փոփոխելու, գլխավոր դատախազի, դատավորների, պետական անկախ մարմինների ղեկավարների և անդամների պաշտոններում իր դրածոներին նշանակելու համար։

Այս պայմաններում ժողովրդի իրական քվեն ստացած քաղաքական ուժերը, հետևողականություն դրսևորելու պարագայում, ոչ միայն հնարավորություն ունեն խափանելու թրքահաճո վարչախմբի հակահայ ծրագիրը, այլև ժամանակի ընթացքում վերջնականորեն հեռացնելու նրան իշխանությունից։ Ուստի պատրաստ ենք շարունակելու մեր հետևողական պայքարը՝ հակահայ ու այլևս ոչ լեգիտիմ այս վարչախմբին օրինական բոլոր հնարավոր եղանակներով հեռացնելու համար և այդ հարցում ակնկալում ենք մեր համախոհների հետևողական աջակցությունը:

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ»

Ամենից շատ դիտված

13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
20:38 Կենդանուն պարզապես սպանել են. պետք էր պարզել՝ կարելի՞ է նրան քնեցնել, թե՞ քնեցնելու դեպքում էլ չի արթնանա
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
19:00 Նիկոլ Փաշինյանի սիրտը հեղափոխությո՞ւն է ուզում
20:18 30 հոգով փորձում եք գետնին տապալել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյանը՝ ՔԿ տեսանյութի մասին
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին
20:11 Եթե ցեմենտի գործարանը 3 օր կանգնի, Հայաստանում շինարարությունը կկանգնի․ Սուրեն Սուրենյանց
23:26 ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն Մոսկվային բողոքի նոտա է հանձնել