copy image url
Ներքին 7 ամիս առաջ - 14:00 27-11-2025

Նորման 10 անգամ գերազանցում ենք․ օդի աղտոտվածությունը չափող սարքերն իրական պատկերը չեն արտացոլում

Մթնոլորտի աղտոտվածությունը չափող սարքերի պակաս ունի Հայաստանը, ինչը խնդիրներ է առաջացնում․ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Սա մեզ հնարավորություն չի տալիս որպեսզի մենք կարողանանք օպերատիվ կերպով կատարել պարզաբանում․ օրինակ, եթե մենք ունենայինք այդ սարքավորումները և մոնիթորինգի համար բոլոր տեխնիկական հարցերը լուծած լինեինք, կարող էինք միջգերատեսչական, առողջապահական նախարարության և համայնքների որոշումով տեղեկացնել, որպեսզի ձեր օգնությամբ իրազեկեք հասարակությանը, որ օրվա էսինչ ժամը շատ վտանգավոր է համարվում, խնդրում ենք՝ ավելի զգույշ եղեք․ օրինակ՝ մեքենա այս շրջանում չվարեք, այլ օգտվեք հանրային տրանսպորտից։ Բայց քանի որ որոշումները նույնականացնելու համար դրանք հիմնավորված պետք է լինեն, մեզ պետք են տվյալ ժամանակահատվածի համար կոնկրետ ցուցանիշներ»,- մանրամասնեց նախարարը։

Նա տեղեկացրեց, որ արդեն աղտոտվածությունը չափող սարք են ձեռք բերել․ «Երևան քաղաքն ապահովելու համար մեզ պետք են 6 նմանատիպ սարքեր, ևս 2 սարք ունեք, որոնք տեղադրման փուլում են, և 3 սարքով էլ Ճապոնիայի կառավարությունը կօգնի մեզ։ Այն ամբողջ սարքավորումները, որոնք որ ունենք դեռ խորհրդային ժամանակներից մնացած, չեն արտացոլում իրական տվյալները։ Մարզերում և Երևան քաղաքում արտացոլում են մի փոքր ուշացած, բայց և անպես շատ ավելի ճշգրիտ են, քան էն բոլոր ծրագրերը, որոնք որ մեր հասարակությունն ու առանձին կազմակերպություններ օգտագործում են հեռախոսներով կամ ոչ մասնագիտական սարքերով»,- ասաց Մաթևոսյանը՝ հավելելով, որ իրենց և այդ կազմակերպությունների ցուցանիշների միջև միշտ առնվազն 40 տոկոսի շեղում է լինում։

Նրա խոսքով՝ այս պահին մենք օդի աղտոտվածության մակարդակի նորման գերազանցում ենք 10 անգամ, որը, ըստ ընդունված նորմերի, համարվում է ոչ բարենպաստ մարդու շնչելու համար: Որպեսզի հասնի վտանգավոր շեմին, շեմը պետք է ցուցանիշները գերազանցի 20 անգամ։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում