Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 օր առաջ - 18:20 01-06-2026

Էսօր տխուր եմ, առաջին տարին ա, որ ինձ երեխա չեմ զգում. Նինա Տիտանյան

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Բլոգեր Նինա Տիտանյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ Հունիսի 1-ի առթիվ հանդես է եկել չափազանց անկեղծ ու ինքնատիպ խոստովանությամբ:

Նա իր ինստագրամյան էջի «Story» բաժնում հրապարակել է իր մանկության արխիվային լուսանկարը և կիսվել ներքին ապրումներով, որոնք անտարբեր չեն թողել հետևորդներին: Նինան խոստովանել է, որ տարիքի ու կյանքի փոփոխությունների հետ մեկտեղ այս տարի տոնն իր համար այլ երանգ է ստացել:

«Էսօր տխուր եմ, որովհետև առաջին տարին ա, որ ինձ էլ երեխա չեմ զգում: Էս 3 ամսվա մեջ շատ մեծացա, բայց մեկ ա ես շնորհակալ եմ ծնողներիս, որ գիտակցել են պատասխանատվությունը երեխա ունենալու ու մեզ պարգևել անհոգ մանկություն»,- գրել է բլոգերը:

Բլոգերն իր հրապարակման մեջ բարձրացրել է չափազանց կարևոր ու արդիական մի թեմա՝ ուղղված բոլոր ծնողներին, թե որն է երեխայի հանդեպ իրական սերը. «Երեխային սիրելը մենակ «կենացներով» չի, երեխային սիրելը ժամանակ տալն ա, կողքին լինելը, լսելը, պաշտպանելը, իր մանկությունը մանկություն թողնելը: Ու հիմա, երբ մեծանում եմ, ավելի շատ եմ հասկանում՝ ինչ մեծ նվեր ա անհոգ մանկությունը»։

Հրապարակված արխիվային լուսանկարի վերաբերյալ Նինան նաև թեթև հումորով հավելել է. «Հ.գ. Էս նկարում ջղայնացած եմ ու ոչ մի բան չի փոխվել, երբ ջղայնանում եմ, նույն հայացքով եմ»։