Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:40 18-12-2024

Ինձ շատ պե՞տք է՝ ամուսնացա՞ծ են, թե՞ առանց թղթի երեխա կբերեն․ հո իրենց քավորկի՞նը չեմ․ հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեցին, որ ո՛չ ԶԱԳՍ-ով, ո՛չ եկեղեցով ամուսնացած չեն։

«Փաստացի արդեն որերորդ տարին՝ Աննան հայտարարագիր է լրացնում՝ որպես վարչապետի տիկին: Եթե հայտարարագիրը հանենք, ուրիշ պաշտոնական թուղթ չունենք»,- ասել է Փաշինյանը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով ինչու՞ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ԶԱԳՍ-ով ամուսնացած չեն»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ իրենց դա չի հետաքրքրում, մի մասն էլ պատասխանեց, որ այդ հարցը պետք է իրենց տալ։

«Ես շատ գիտեմ դրանք ով են»,- ասաց նա։ Մի կին էլ նշեց, որ հարգում է վարչապետին ու կնոջը։ «Դա ինձ չի հետաքրքրում, ես իրենց շատ հարգում եմ և վստահում եմ»,- ասաց նա։

Մեկ այլ տղամարդ էլ անտարբեր պատասխանեց․ «Չգիտեմ և չի էլ հետաքրքրում»։ Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ շատ մարդիկ կան, ովքեր ԶԱԳՍ-ով ամուսնացած չեն։ «Ինձ թվում ա սովորական շատ մարդիկ կան, որ էդպես են։ Իրենք էլ ինձ թվում ա՝ մեր նման մարդիկ են»,- ասաց նա։

«Դրանց անունը չեմ էլ ուզում լսել»,- պատասխանեց մի տարեց տղամարդ։ Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ կապ չունի իրենց հետ․ «Ես ինչ իմանամ, մենք հո իրանց տան անդամը չենք։ Ինչ կապ ունենք իրանց հետ»։
Մի կին էլ ասաց, որ գուցե ժամանակին չեն հասցրել ԶԱԳՍ գնալ․ «Ես ինչ իմանամ, հո իրենց քավորկինը չեմ»։
Անցորդներից մեկն էլ ասաց, որ իրեն չի հետաքրքրում վարչապետն ու կինն ամուսնացած են, թե ոչ։ «Ինձ շատ պետք ա ամուսնացած են, թե չէ, թե առանց թղթի էրեխա կբերեն»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել