Երիտասարդ դերասանուհի Ռոզա Դավթյանն իր սոցցանցերի էջերում կիսվել է ընտանեկան, ջերմ ու տոնական նորությամբ: Դերասանուհու եղբոր՝ Սամվելի ծննդյան տարեդարձն է, ինչի առթիվ Ռոզան անդրադարձել է սիրով ու էմոցիաներով լի հրապարակմամբ:
Ռոզան ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում տեղադրել է գեղեցիկ, տոնական հոլովակ, որտեղ երևում են եղբոր հետ անցկացրած լավագույն, ուրախ ու անմոռանալի պահերը: Տեսանյութին կից դերասանուհին արել է կարճ, բայց չափազանց հարազատ ու սրտառուչ գրառում.
«Սամոս, բարով ես ծնվել»։
Ռոզան հաճախ է իր հետևորդների հետ կիսվում ընտանեկան անցուդարձով ու ջերմ հարաբերություններով։
Հրապարակումից հետո շատերը շտապել են միանալ շնորհավորանքներին՝ հոբելյարին մաղթելով առողջություն, մեծագույն հաջողություններ կյանքում և նշելով, որ քույր ու եղբայր չափազանց նման են ու գեղեցիկ: