copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 23:13 04-06-2026

Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ներկայացվել է հայց․ 300 մլն դոլարի գույք է ապօրինի ձեռք բերել, այսինքն՝ թալանված է ժողովրդից։

Այս մասին քաղաքական ուժերի առաջին դեմքերի բանավեճի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Գագիկ Ծառուկյանին, որը, սակայն, ներկա չէր բանավեճին:

«Թող գա էստեղ ու պատասխանի։ Առյուծներից է խոսում, թող գա տեսնենք՝ ով է կատուն և ով է առյուծը»,- ասել է նա։