copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 17:13 05-06-2026

Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան

Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին:

Այս մասին իր ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը:

«Բազմամարդ է Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան բակը: Մեքենաներ, գազելներ, ուսուցիչներ, քաղաքապետարանի աշխատողներ: Երջանիկ պատահականությամբ բոլորը կամավորության հիմունքներով, կազմակերպված գնում են մասնակցելու Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ հանրահավաքին:

Երջանիկ պատահականությամբ բոլորը կամավոր են մասակցում:

Այսպես կազմակերպված ոչ մի այլ քաղաքական ուժի միտինգներին, հանրահավաքներին չեն մասնակցում ո՛չ ուսուցիչները, ո՛չ քաղաքապետարանի աշխատակիցները ու ո՛չ էլ այլ ծառայողներ», - նշում է Մենուա Սողոմոնյանը: