Ուղիղ եթեր
Ներքին 3 շաբաթ առաջ - 23:00 16-05-2026

ՔՊ-ականները Տաշիրում Սամվել Կարապետյանի աջակիցների հետ բախում են սադրել

Տաշիրում ՔՊ-ականները բախումներ են սադրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների հետ, որից հետո Սուրեն Պապիկյանի հրահանգով 10 հոգի է ձերբակալվել։

Oragir.News-ին միջադեպից մանրամասներ են հայտնի դարձել․

Մասնավորապես՝ ՔՊ-ի քարոզարշավի օրը համայնքապետարանից զանգահարել են Անտառտնտեսության աշխատակիցներին՝ տեղեկացնելով, որ վերջիններս գնալու են ծառատունկի։ Աշխատակիցներին խաբեությամբ տարել են Տաշիր համայնքի ամենամեծ գյուղ՝ Մեծավան, որտեղ էլ պարզվել է, որ վերջիններս պետք է ոչ թե ծառատունկ իրականացնեն, այլ ՔՊ-ի քարոզարշավին մասնակցեն։

Այնուհետև մարդկանց մեծ մասը հետ է գնացել, մնացել են միայն ուսուցիչները, ովքեր, մեր աղբյուրների փոխանցմամբ եղել են Սամվել Կարապետյանի աջակիցները։ Ուսուցիչները ամոթահար վիճակում են եղել, խնդրել են իրենց չնկարել։

Այս ամենից հետո ՔՊ-ականները Սամվել Կարապետյանի աջակիցների հետ բախումներ են սադրել, վերջիններս էլ՝ մեծից փոքր, ողջ համայնքում վանկարել են «Սամվե՛լ, վարչապետ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել