Այսօր առավոտյան ժամը 07:00-ից սկսվել են ընտրատեղամասերի նախապատրաստական աշխատանքները, իսկ ժամը 08:00-ից մեկնարկել է քվեարկությունը։
Ընդհանուր առմամբ, ընտրատեղամասային հանձնաժողովների 2500 անդամներից բացակայում է 50-ը, որոնցից մեկը հանձնաժողովի նախագահ և մեկ քարտուղար։
Ինչ վերաբերում է ստացված ահազանգերին, ապա, ԿԸՀ նախագահի ներկայացմամբ, դրանք հիմնականում կապված են վստահված անձանց կողմից սխալ տեղեկատվություն տրամադրելու հետ։
Ըստ նրա՝ նման դեպքերը վերաբերում են այն վստահված անձանց, որոնք չեն մասնակցել ԿԸՀ-ի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթացներին։