copy image url
Սպորտ 2 ամիս առաջ - 12:48 16-05-2026

Մոուրինյուն վերադառնում է «Ռեալ». գործարքն ավարտված է․ Marca

Ժոզե Մոուրինյուն կհեռանա «Բենֆիկայից» և կդառնա Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչը։ Ինչպես հաղորդում է Marca պարբերականը, պորտուգալացի մասնագետի վերադարձն արդեն համաձայնեցված է։

Մոտ ժամանակներս «արքայական» ակումբը պաշտոնապես կհաստատի «Յուրահատուկի» նշանակման մասին։ Նշվում է նաև, որ 63-ամյա մարզիչն ակտիվորեն կմասնակցի թիմի տրանսֆերային արշավին։

​Մադրիդյան գրանդի ղեկին Մուրինյուն կփոխարինի Ալվարո Արբելոային։ Հիշեցնենք, որ Ժոզեն ավելի վաղ գլխավորել է «Ռեալը» 2010-ից 2013 թվականներին։

Ընթացիկ մրցաշրջանում թիմը ոչ մի տիտղոս չի նվաճել։ Առաջնության ավարտից երկու տուր առաջ մադրիդցիները Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են երկրորդ հորիզոնականը՝ «Բարսելոնայից» հետ մնալով 11 միավորով։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg