Ուղիղ եթեր
Օրակարգ 3 շաբաթ առաջ - 20:00 14-05-2026

Օրակարգ․ Փաշինյանի հետ համագործակցել ենք, որ Արցախը հայկական մնար․ հիմա բացառվում է․ Շուշան Ավագյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Շուշան Ավագյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Շուշան Ավագյանի հետ զրուցել ենք իր՝ քաղաքականության մուտք գործելու և «Լուսավոր Հայաստան»-ին միանալու պատճառների, ընտրական գործընթացներում երիտասարդների մասնակցությունը խթանելու անհրաժեշտության, ընտրություններից ունեցած ակնկալիքների, Էդմոն Մարուքյանի՝ Փաշինյանից պաշտոն վերցնելու պատճառների, հետագայում ՔՊ-ի հետ համագործակցությունը բացառելու իրողության, վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերում և քարոզարշավին անաչափահասների ներգրավվածության անթույլատրելիության, ԼՀԿ-ի ծրագրերի, արցախցիներին արվող առաջարկների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Շուշան Ավագյանը բացառում է, որ «Լուսավոր Հայաստան»-ը որևէ ձևաչափով ընտրություններից հետո կհամագործակցի Նիկոլ Փաշինյանի հետ, պնդեց՝ նրա հետ անգամ մատաղ ուտելու չեն գնա։

Դիտարկմանը, թե 2021-ին էլ էին նույնը խոստանում, բայց ընտրություններից հետո Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանից պաշտոն վերցրեց՝ Ավագյանը պատասխանեց․ «Այն ժամանակ մենք նշում էինք, որ կա այլընտրանք, քվեարկի՛ր, և առաջարկում էինք մելիտոկրատիա։ Այսինքն՝ տարբեր ուժերից հավաքել մասնագետներին, կոմպետենտ անձանց, ովքեր կկարողանան երկիրը հանել բարդ և շատ քաոսային իրավիճակից, որովհետև նախորդող դեպքերը հանգեցրել էին նրան, որ արտահերթ ընտրություններ լինեն։ Այդ ժամանակ մեր խոսույթը լրիվ այլ էր․ մենք ասում էինք, որ պետք է ձևավորել ազգային կառավարման համակարգ, որը թույլ կտա երկիրը տանել ավելի լավ ու բարեփոխումների ուղիով։

Այս անգամ մենք հստակ դիտարկում ենք, որովհետև այն ժամանակը կար Արցախը՝ կար Լեռնային Ղարաբաղը, և մենք դրա համար պատրաստ էինք նաև մի կողմ դնել շատ հանգամանքներ և հանուն Արցախը հայկական պահելու համար՝ նաև գնալ որոշակի համագործակցության։ Այդ համագործակցությունը դադարեց հենց այն պահին, երբ որ հասկացանք, որ բոլոր կարմիր գծերը, որոնք չպետք է հատվեին, հատվել էին, և այն բանակցությունները, որոնք պետք է որևէ արդյունք տային, տապալվել են ու ձախողվել։ Այս անգամ արդեն, ինչպես հասկանում եք, չկա Լեռնային Ղարաբաղ, չկա Արցախ և համագործացության համար էլ տեղ չկա այսպես ասած, դրա համար մենք բացառում ենք»։

Անդրադառնալով նախագահի ինստիտուտի կարևորությանը՝ մեր զրուցակիցը նկատեց նաև՝ Միքայել Սրբազանը այն կկայացնի։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան