copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 14:00 14-05-2026

ԵՊՀ ՔՊ-ական ռեկտորի երախտագիտությունը՝ կեղծիքի գնով

ԵՊՀ պաշտոնական կայքում ուշագրավ անհամապատասխանություն կա․ Oragir.News-ի աչքից չի վրիպել, որ համալսարանի նախկին ռեկտորների ցանկում ներառված է նաև Գեղամ Գևորգյանի անունը, մինչդեռ նա իրականում երբևէ չի եղել ռեկտոր։

Բանն այն է, որ Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո Գեղամ Գևորգյանը նշանակվել էր միայն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Իսկ այսօր ԵՊՀ պաշտոնական կայքում նա ներկայացվում է որպես ռեկտոր։ Սա, թերևս, ԵՊՀ ներկայիս ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի երախտագիտությունն է, ցավոք, ապօրինի ձևով։ ԵՊՀ-ում վաղուց խոսվում է, որ ներկայիս ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի նշանակման ճանապարհին Գեղամ Գևորգյանը կարևոր դեր է ունեցել․ նա ղեկավարել է բուհը անցումային փուլում՝ մինչև Հովհաննիսյանի թեկնածության շուրջ գործընթացները ավարտին կհասնեին։ Այդ ընթացքում Հովհաննիսյանը պաշտպանել է գիտական աշխատանքը, փոխվել է համալսարանի կանոնադրությունը, և միայն դրանից հետո է նա նշանակվել ռեկտորի պաշտոնում։

Հենց այս ֆոնին էլ առավել աղմկահարույց է դիտվում այն փաստը, որ ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը այսօր պաշտոնապես ներկայացվում է որպես ԵՊՀ նախկին ռեկտոր, ինչը կարելի է որակել որպես պատմության և պաշտոնական փաստաթղթերի խեղաթյուրում։





Ուշագրավ մեկ այլ դրվագ ևս հիշեցնենք, որը ժամանակին մեծ արձագանք էր ստացել։ ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի միջոցառումների ընթացքում, երբ Գեղամ Գևորգյանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր, պարգևատրումներ էր արել մեդալներով, որոնց կից փաստաթղթերում նա գրել և ստորագրել էր որպես ԵՊՀ ռեկտոր։ Բարձրացված աղմուկից հետո փաստաթղթերը հետ էին հավաքել և կրկին տպել՝ արդեն ռեկտորի ժ/պ ձևակերպմամբ։

Հովհաննես Հովհաննիսյանի՝ Գեղամ Գևորգյանին ուղղված շնորհակալական մեկ այլ քայլ էլ այն է, որ միայն վերջինիս ավտոմեքենան կայանելու հստակ տեղ ունի ԵՊՀ-ի տարածքում։

Ամենից շատ դիտված

20:00 Եթե մեր եղբորը չթողնեին, ամբողջ աշխարհի եզդիներով ոտքի էինք կանգնելու
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
10:51 MegaMarket-ն ազատվել է վաճառողների նկատմամբ պատասխանատվությունից՝ ԱԹՍ-ների հարձակումների դեպքում
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին
13:55 Ժամանակը չի խլում մարդկանց․ քույրիկի մահից հետո Նորայր Նիկոյանի նոր հրապարակումը