Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 19:10 12-05-2026

Ֆասթ Բանկը «Music Through Centuries» հայ-ավստրիական մշակութային միջոցառման գլխավոր գործընկերն է

Ֆասթ Բանկի գլխավոր գործընկերությամբ և «Temple of Arts» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ս.թ․մայիսի 31-ին Գառնու տաճարի հարակից տարածքում տեղի կունենա «Music Through Centuries» հայ-ավստրիական լայնամասշտաբ մշակութային իրադարձությունը։ Միջոցառմանը հանդես են գալու Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներն ու Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, որոնք առաջին անգամ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ համատեղ ելույթ կունենան նույն բեմում: «Music Through Centuries» միջոցառումն իրականացվում է Ավստրիայի քաղաքական ներկայացուցիչների՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում։

Նախագծի հիմնադիր և հեղինակ Արարատ Մղդսյանի ու համահիմնադիր Գլադսթոն Մահիբի տեսլականը հանգում է դարերի միջով ձևավորված երաժշտական ուղևորության մեջ. միջոցառման ծրագիրը բացահայտում է հնագույն հնչյուններից մինչև Մոցարտի և Խաչատրյանի դասական գործերը ձգվող երաժշտական պատմություն՝ մեկ բեմում միավորելով Ավստրիայի և Հայաստանի մշակութային գեղարվեստական ավանդույթները։

Միջոցառման հատուկ հյուրեր Ինգա և Անուշ Արշակյանները կկատարեն բացառիկ, բեմից չներկայացված ստեղծագործություններ՝ հանդիսատեսին փոխանցելով հայ երաժշտարվեստի կենարար շունչը: Երեկոյի ընթացքում հանդես կգան նաև հայտնի ջութակահարներ Յոհաննես Տոմբյոկը և Ջուլիա Գենգեն։

«Temple of Arts» ՀԿ հիմնադիր և նախագծի հեղինակ Արարատ Մղդսյանը նշել է, որ միջոցառումը դիվանագիտական նշանակություն ունի և դուրս է սովորական համերգի ձևաչափից․ «Մեր ավստրիացի գործընկերների հետ միասին տարիներ շարունակ այցելել ենք Հայաստան տարբեր ծրագրերի շուրջ, և ավստրիացի գործընկերները շատ սիրեցին հայկական մշակույթը։ Մենք մտածեցինք ստեղծել մի նախագիծ, որը կլինի կամուրջ երկու պետությունների, երկու մշակույթների միջև և կարող է ցույց տալ նմանությունները։ Շատ ուրախ ենք համագործակցել Ֆասթ Բանկի հետ, ուրախ ենք, որ Հայաստանում ընկերություններ կան, որոնք նմանատիպ մշակութային միջոցառումներին և նախագծերին աջակցում են», - ասել է նա։

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահար Յոհաննես Տոմբյոկն էլ ընդգծել է, որ այս նախագիծն իր համար հետաքրքիր փորձառություն է լինելու․ «Ինձ համար չափազանց հետաքրքիր նախագիծ է․ միասին նվագել այնպիսի երաժիշտների հետ, որոնց հետ երբևէ չեմ նվագել, ովքեր ունեն լրիվ այլ երաժշտական մշակույթ, որը գալիս է ամբողջովին այլ միջավայրից։ Հատկապես հետաքրքիր է ինձ համար Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Ես նրան դեռ մանկուց եմ ճանաչում, միշտ լսել եմ նրա ստեղծագործությունները և հիմա տեսնել դրա ակունքներն ինձ համար շատ հետաքրքիր է», - ասել է երաժիշտը։

Ի դեպ, միջոցառման հասույթի մի մասն ուղղվելու է Արցախից տեղահանված երեխաների կարիքների աջակցմանը։
«Temple of Arts» ՀԿ համահիմնադիր Գլադսթոն Մահիբն էլ խոսել է մշակույթների միջև կենդանի երկխոսության կարևորության մասին՝ դիտարկելով այն որպես փոխադարձ ներշնչանքի աղբյուր․ «Ինձ համար այս նախագիծը խորհրդանշում է կապի մի կարևոր կետ՝ մի տարածք, որտեղ երկու երկրների մշակութային շերտերը միավորվում են։ Չնայած իրենց տարբերություններին, նրանք կապված են խորը պատմական հիմքերով և ապագայի հանդեպ ընդհանուր տեսլականով։ Սա մշակույթների միջև կենդանի երկխոսություն է՝ հիմնված հարգանքի, անկեղծ հետաքրքրասիրության և փոխադարձ ներշնչանքի վրա։ Համերգային ծրագիրն ինքնին իսկապես եզակի է։ Դրա հնչողությունը լեռների և հնագույն ճարտարապետության գրկում ստեղծում է յուրահատուկ մթնոլորտ, որը և՛ վեհաշուք է, և՛ մտերմիկ»։

«Music Through Centuries» միջոցառման տոմսերը հասանելի են FastTicket հարթակում։ Միջոցառումն իրականացվում է նաև «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մաս կազմող ArLeAМ-ի և Fast Shift-ի գործընկերությամբ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
22:20 Ինչու ոչ ոք չի մասնակցում Հրազդանի թանկարժեք մայթերի շինմրցույթին․ պարզաբանում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև
09:05 ՊՆ-ն ընդդեմ «Զինապահի». քանի զոհված ու անհետ կորած զինվոր է թաքցվել
23:13 Զինծառայող Ա. Հ.-ի ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով. ՊՆ
22:10 Էլ ինչ է զգում Աննա Հակոբյանը․ անպատված ՊՊԾ-ն կարձագանքի՞ արդյոք