Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 21:29 29-07-2026

Սահմանի բացման սպասումով ու զարգացման հույսով. Ախուրիկում բնակիչները հավատում են

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի սահմանամերձ Ախուրիկ գյուղում տարիներ շարունակ կուտակված խնդիրների կողքին բնակիչները դեռ հույս ունեն, որ առաջիկայում իրավիճակը կփոխվի։ Գյուղում սպասում են ինչպես հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը, այնպես էլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը, որոնք, նրանց համոզմամբ, կարող են նոր շունչ հաղորդել համայնքին։

Ախուրիկում արդեն նախատեսվում է գազաֆիկացման ծրագիր, ինչպես նաև մի շարք փողոցների ասֆալտապատում։

Գյուղացիները Oragir.News-ի հետ զրույցում պատմում են, որ շուրջ 30 տարի իրենց փողոցներում ասֆալտ չեն տեսել, իսկ համայնքում ենթակառուցվածքային բազմաթիվ խնդիրներ մինչ օրս լուծված չեն։

«Եթե սահմանը բացվի, գյուղը կարող է նոր կյանք ստանալ։ Աշխատատեղեր կլինեն, մարդիկ գուցե այլևս չհեռանան»,- ասում են բնակիչները՝ նշելով, որ այսօր գյուղի ամենացավոտ խնդիրներից մեկը արտագաղթն ու դատարկվող տներն են։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է Ախուրիկի լքված ու փակ տները, կիսադատարկ փողոցներն ու համայնքի առօրյան։ Թեև գյուղը տարիներ շարունակ մնացել է սահմանային մեկուսացման և զարգացման պակասի պայմաններում, բնակիչները չեն կորցնում հավատը, որ սպասվող ծրագրերն ու հնարավոր սահմանի բացումը կարող են փոխել Ախուրիկի ապագան։

Տեսանյութ։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի