Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 3 շաբաթ առաջ - 15:20 10-05-2026

Կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Մարուքյան

Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը:

Այս մասին նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստանի» ղեկավարը քարոզարշավի երրորդ օրը Մեծամորի ատոմակայանի մոտ հայտարարեց, որ ստրատեգիական խնդիրների վերաբերյալ որոշումներ չկայացնելը նույնպես ձախողում է, քանի որ դրանից է կախված՝ ապագա սերունդները կունենան Հայաստան էներգետիկ անկախությամբ, թե ոչ։