Ներքին Տեսանյութ 1 ժամ առաջ - 22:10 31-07-2026

3 զինվոր եմ տվել էս երկրին, ինչի՞ տեղ անցավ, ով գուկա դուռս բացե. արդենիսցի

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի սահմանամերձ Արդենիս գյուղի բնակիչ Ֆերդինանտ Հարությունյանը դժգոհում է, որ տարիներ շարունակ իրենց գյուղը մնացել է անուշադրության մատնված։

Oragir.News-ի հետ զրույցում նա նշում է, որ ընտանիքը մեծ զոհողություններ է արել երկրի համար, սակայն այսօր իրենց խնդիրներով ոչ ոք չի հետաքրքրվում։

«3 զինվոր եմ տվել էս երկրին, ինչի՞ տեղ անցավ, ով գուկա դուռս բացե։ Մեր գյուղը մոռացած են։ Ճանապարհները քանդված են, ենթակառուցվածքներ չկան, մարդիկ իրենց խնդիրների հետ մենակ են մնացել»,- ասում է Ֆերդինանտ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ գյուղի բնակիչները տարիներ շարունակ բարձրաձայնում են ճանապարհների, ենթակառուցվածքների և այլ առաջնային խնդիրների մասին, սակայն շոշափելի փոփոխություններ չեն տեսնում։

Մանրամասները` տեսանյութում։