copy image url
Արտաքին 1 ժամ առաջ - 23:38 31-07-2026

Կոնգոյում Էբոլա տենդով վարակվածների թիվը գերազանցել է 3500-ը

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա տենդով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 3,5 հազարը:

«Գրանցվել է (վարակման) 3532 հաստատված դեպք, այդ թվում՝ 807 հիվանդ, որոնք մեկուսացման կամ հոսպիտալացման ռեժիմում են, 626 մարդ ապաքինվել է, իսկ 1556-ը՝ մահացել։ Մահացության մակարդակը կազմում է 44,1%»,- ասվում է երկրի կապի և լրատվամիջոցների նախարարության՝ X սոցիալական ցանցում զետեղված ամփոփագրում։

Մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Կոնգոյում և Ուգանդայում Էբոլայի բռնկման հետ կապված իրադրությունը ճանաչել է որպես արտակարգ և մյուս երկրների համար սպառնալիք ներկայացնող։ ԱՀԿ-ն վիրուսի տարածման տարածաշրջանային ռիսկը գնահատում է բարձր։