Օրակարգ 3 ամիս առաջ - 21:30 07-05-2026

Օրակարգ․ Նիկոլ Փաշինյանը Բաքվում գուցե այլ կարգավիճակով լինի․ Արա Պապյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ, միջազգայնագետ Արա Պապյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Արա Պապյանի հետ զրուցել ենք Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի, դրա շրջանակներում տարբեր երկրների հետ ստորագրված համաձայնագրերի ու դրանց դեկլարատիվ նշանակության, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Նիկոլ Փաշինյանին ցուցաբերվող աջակցության և Հայաստանի ներքին գործերին միջամտության, Փաշինյանի վերընտրության հարցում աշխարհաքաղաքական դերակատարների շրջանում առկա կոնսենսուսի ու դրա պատճառների, սպասվող խորհրդարանական ընտրություններում ԱԺԲ-ի մասնակցության նպատակահարմարության և ԱԺ անցնելու հավանականության, Փաշինյանի վերընտրության հետևանքների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արա Պապյանը չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանը գուցե այլ կարգավիճակով Բաքվում հայտնվի։

«Ինքը չգիտեմ՝ կայցելի՞ Բաքու, թե՞ չէ, գուցե Բաքվում լինի այլ կարգավիճակով։ Ոնց որ ասած՝ մի քիչ շատ բան է իր վրա Նիկոլ Փաշինյանը վերցնում, որովհետև ի վերջո հայ ժողովրդի համար հայրենիքը կարևոր բան է և հայրենիքը արոտավայր չի, որտեղ խոտը ավելի կանաչ է, գնաս այդտեղ: Եթե մեր խնդիրը լիներ լավ ապրելը, ես վստահեցնում եմ Ձեզ՝ 80%-ը մարդկանց, որ այսօր Հայաստանում ապրում է, հաստատ տեղ ունի գնալու և ավելի լավ է ապրելու նյութապես, քան Հայաստանում, և Հայաստանը կարող է 20 տարի հետո, եթե լավ զարգանա, 20 տարի հետո հասնի արևելաեվրոպական երկրների մակարդակին: Այսինքն՝ այսօրվա ապրող սերունդը հասկանում է, որ ինքը երբեք անգամ այդ մակարդակը չի ապրելու։ Հետևաբար, եթե նպատակը լավ ապրելը լիներ, ուրեմն կարելի էր գնալ լավ երկիր և լավ ապրել հինգ տարի հետո, բայց մարդիկ ուզում են հայ ապրեն, Հայաստանում ապրեն»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նկատեց՝ Երևանում օրակարգ թելադրողն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր՝ իր լկտի հայտարարություններով։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին