copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 11:58 06-05-2026

Փաշինյանը Երևանում ծանոթացել է նորաբաց հանրային ներառական խաղահրապարակում ստեղծված պայմաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Միսաք Մանուշյանի անվան պուրակ, որտեղ բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» խորագրով նոր հանրային խաղահրապարակ։ Վարչապետը ծանոթացել է ստեղծված պայմաններին։

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ այն նախատեսված է 3–12 տարեկան երեխաների համար։ Խաղահրապարակը միավորում է խաղը և կրթությունը՝ երեխաներին հնարավորություն տալով բացահայտել գիտության աշխարհն ինտերակտիվ և երևակայական միջավայրում։

Խաղահրապարակները ձևավորում են ոչ միայն խաղի միջավայր, այլ նաև գիտելիքի՝ նպաստելով երեխաների ֆիզիկական, սոցիալական և մտավոր զարգացմանը։ «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» խաղահրապարակը համապատասխանում է միջազգային չափանիշներին՝ ապահովելով անվտանգ, ներառական և բազմաֆունկցիոնալ խաղային փորձառություն։

Նոր խաղահրապարակը Երևանում թվով երրորդն է, որը ստեղծվել է «Կերոն» զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ և Կենտրոն վարչական շրջանի հետ համատեղ իրականացվող հանրային խաղահրապարակների ծրագրի շրջանակում։ Նախորդ երկու խաղահրապարակները՝ «Կարմրախայտ․ թաքնված գետի գաղտնիքները» (Օղակաձև այգու 6-րդ հատված, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ) և «Վիշապագորգ․ կենաց ծառի հիշողությունը» (Խաչքարերի պուրակ, Հանրապետության հրապարակի հարևանությամբ) արդեն իսկ ձևավորել են նոր չափանիշներ հանրային խաղային տարածքների զարգացման մեջ՝ միավորելով քաղաքային միջավայրը, մշակութային ժառանգությունը և երեխաների ստեղծարար մտքի զարգացումը։

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանն այցելել է ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի արվեստի սրահ՝ ծանոթացել նկարչի վերջին աշխատանքներին, այնուհետև Տիգրան Ավինյանը երկրի ղեկավարին է ներկայացրել Երևանի Ամիրյան փողոցում իրականացված բարեկարգման աշխատանքները։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը