copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:53 24-07-2024

ԿԳՄՍՆ փոխնախարարն այցելել է Շիրակի մարզի մի շարք դպրոցներ, ծանոթացել պայմաններին

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր այցելել է Շիրակի մարզի մի շարք ուսումնական հաստատություններ, որոնց կառուցման աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին: Նրան ուղեկցել են Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, ՏԻՄ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն առաջինը ծանոթացել է Հոռոմ գյուղի նորակառույց մանկապարտեզի պայմաններին: Այստեղ կառուցման և ներքին հարդարման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ բակային աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են:

Այս համատեքստում կարևորվել է այդ աշխատանքների պատշաճ իրականացումը՝ գլխավորապես հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները: Մանկապարտեզը նախատեսված է 75 երեխայի համար՝ 3 խմբով: Արաքսիա Սվաջյանը հետաքրքրվել է նաև կադրային ապահովման հարցով՝ մտահոգություն հայտնելով, որ մարզում նախադպրոցական կրթությամբ մասնագետների պակասը լրջագույն խնդիր է: Տեղում քննարկվել է նաև գույքի տրամադրման ընթացակարգը:

Այցը շարունակվել է Ազատանի միջնակարգ դպրոցում, որին կից կառուցվում է նոր մասնաշենք: ԿԳՄՍ նախարարի տեղակալը, մինչ նորակառույց մասնաշենքում ընթացող աշխատանքներին ծանոթանալը, շրջել է գործող դպրոցում, որտեղ սովորում է 710 աշակերտ: Նա տեղեկացրել է՝ դպրոցները վերանորոգվող հաստատությունների ցանկում ներառելուց առաջ իրականացվում է սեյսմիկ գնահատում:

Փոխնախարարն այցելել է նաև Կապսի միջնակարգ դպրոց, որը մոդուլային (տիպային) շենք է. այնտեղ շինարարական աշխատանքներն արդեն ավարտվել են: Տեղում արձանագրվել են առկա խնդիրները, քննարկվել դրանց հնարավոր լուծումները, ներկայացվել են նաև կատարված փոփոխությունները: Մասնավորապես՝ կարևորվել են ներառականության ապահովման և ջրահեռացման համակարգի անխափան գործարկման աշխատանքները: Դպրոցը նախատեսված է 63 աշակերտի համար:

Այցի վերջին կանգառը Գյումրու «Զանգակ» մանկապարտեզն էր, որտեղ բակային աշխատանքները ևս ավարտական փուլում էին: Տնօրենի խոսքով՝ մանկապարտեզը մանկավարժական կադրերի խնդիր չունի և պատրաստ է ընդունել սաների: Այն նախատեսված է 75 երեխայի համար՝ 3 խմբով:

Ամփոփելով այցը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ՏԻՄ գործընկերների հետ ևս մեկ անգամ քննարկել է մարզում դպրոցաշինության վերաբերյալ ընթացիկ խնդիրները և նախանշել դրանց լուծման ուղիները:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում