Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:00 29-04-2026

Կարո՞ղ ես ժողովրդին օգնել՝ էս վիճակից դուրս գա, թող լավ լինի․ հարցեր՝ Սամվել Կարապետյանին

Արփինե Նավասարդյան

Լրագրող

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը տեսանյութերի շարք է սկսել՝ «5 հարց Սամվել Կարապետյանին» խորագրով։ Այս տեսանյութերում գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը պատասխանում է թիմակցի՝ Ալիկ Ալեքսանյանի հարցերին։ Վերջին տեսանյութի ընթացքում էլ Ալիկ Ալեքսանյանը դիմել է հետևորդներին, ասելով, որ իրենք ևս կարող են հղել իրենց այն հարցերը, որոնց կցանկանային որ պատասխաներ Սամվել Կարապետյանը։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ հարց կտայիք Սամվել Կարապետյանին»։

Հարցվածների մի մասը նշեց, որ հարցեր չունեն Սամվել Կարապետյանին, որոշներն էլ ասացին՝ կարո՞ղ է ժողովրդին օգնել դուրս գալ այս վիճակից։

«Անել ամեն ինչ, որ Փաշինյանը չընտրվի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ շատ դժվար հարց է։ «Շատ դժվար հարց եք բարձրացրել, ինչ հարց կտայի․ կարո՞ղ ես էս ժողովրդին օգնել էս վիճակից դուրս գա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Սամվել Կարապետյանն իրավունք չունի աշխատատեղեր ստեղծելու։ «Սամվել Կարապետյանին կասեի՝ «վեշմեշոկդ» հավաքի ու ստեղից գնա։ Ինքը մեր երկրի քաղաքացի չի և իրավունք չունի մեզ համար ինչ-որ գործառույթներ, աշխատատեղեր ստեղծի և այլն»,- ասաց նա։

«Իր հարազատ որդու նման Հայաստանի հետ հարաբերվի, ուրիշ ասելիք չունեմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի