copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 20:19 28-04-2026

Անիտա Ավետիսյանի շքեղ տարեդարձը՝ Ֆրանսիայում. ինչ է նվիրել ամուսինը դերասանուհուն

Թամարա Քալանթարյան

Լրագրող

Դերասանուհի Անիտա Ավետիսյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը, որն այս տարի առանձնահատուկ է նրա համար։ Վերջերս ամուսնացած դերասանուհին իր տոնը նշում է Ֆրանսիայում՝ սիրելիի կողքին։

Սոցցանցերում հրապարակված կադրերից պարզ է դառնում, որ օրվա գլխավոր անակնկալը եղել է ամուսնու շքեղ նվերը՝ նոր ավտոմեքենան։ Անիտան կիսվել է հուզիչ լուսանկարներով և տեսանյութերով՝ նշելով, որ իրեն աշխարհի ամենաերջանիկ կինն է զգում։

«Այս տարի իմ առաջին ծննդյան օրն է, որն այնքան յուրահատուկ և տարբեր է թվում… լի սիրով և հույզերով»,- գրել է դերասանուհին։

Նրա հրապարակումը մեծ հետաքրքրություն է առաջացրել հետևորդների շրջանում, ովքեր շտապել են շնորհավորել զույգին և բազմաթիվ բարեմաղթանքներ հղել։

Թամարա Քալանթարյան