copy image url
Ավելին 4 տարի առաջ - 23:59 25-04-2022

Այն Գոհարն այլևս չկա․ Գոհար Ավետիսյանի նախկին ամուսինը չի ցանկանում հետ բերել կնոջը

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ու Սերգեյ Գրիգորյանցն այս տարի բաժանվել են։ Երկրպագուները դեռ չեն կորցնում հույսը, որ բյութի բլոգերը կվերականգնի հարաբերությունները երկրորդ ամուսնու հետ։ Բայց, ըստ երեւույթին, բոլոր կամուրջներն այրված են։
Գոհարը հաճախ է պատմել, որ ամուսինը՝ Սերգեյ Գրիգորյանցը, շատ է նեղացրել իրեն, մասնավորապես իր անտարբերությամբ և իր համար ծանր շրջանում աջակցության բացակայությամբ։
Բանն այն է, որ կազմվածքը շտկելու պլաստիկ վիրահատությունից հետո բլոգերի մոտ բարդություններ են սկսվել։ Բժիշկների կանխատեսումները հուսադրող չեն եղել։ Եվ հենց այդ ժամանակ, երբ նա այդքան ուներ սիրելիի խնամքի կարիքը, Սերգեյը երես է թեքել կնոջից։
Շուտով Գոհարը հաղթահարել է խնդիրները, սակայն սիրելի տղամարդուն ջնջել է իր կյանքից։ Պաշտոնապես նրանք չեն ամուսնալուծվել, սակայն միասին այլևս չեն ապրում։
Եթե ​​հայտնի դիմահարդարը սովոր է կիսվել իր անձնական կյանքով լսարանի հետ, ապա Սերգեյն այնքան էլ ակտիվ չէ սոցիալական ցանցերում։ Բաժանությունից հետո Սերգեյն ասել էր, որ չի մեկնաբանի ամուսնալուծության պատճառը։ Սակայն հետզհետե բաժանորդները սկսեցին տեղեկություններ կորզել նրանից։ Վերջերս նա վերջապես խոսել է իր նախկին սիրելիի մասին։
«Աստված ինձանից հեռացրեց Գոհարին, ինձ՝ Գոհարից։ Նշանակում է՝ այդպես ավելի լավ է։ Ես հարյուր տոկոսով վստահում եմ Աստծուն, այդ պատճառով երբեք ոչ մի բանի համար չեմ զղջում։ Ցավոտ է լինում, տհաճ, բայց վաղը ես ուրիշ կլինեմ, և այդ բոլոր սպիներն արդեն արդեն ցավ չեն զգա»,- Ավետիսյանի նախկին սիրելիի խոսքերը մեջբերել է StarHit-ը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ