Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 22:51 23-04-2026

Դավիթ Խուդաթյանը և Տիգրան Ավինյանը հետևել են Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործընկերների հետ հետևել են Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին:

Այս մասին հայտնել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ 11.4կմ ընդհանուր երկարությամբ։

Գործընթացը նախատեսվում է ավարտել առաջիկա շաբաթվա ընթացքում։