Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 11:43 07-06-2026

Արման Թաթոյանը քվեարկեց (տեսանյութ)

Հայաստանի նախին ՄԻՊ, «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Արման Թաթոյանը քվեարկեց խորհրդարանական ընտրություններում՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/50 ընտրատեղամասում։ Նա ընտրատեղամաս էր եկել որդու հետ։

«Բոլոր խախտումներն արձանագրել ենք։ Այս ընտրությունները պատմական նշանակություն ունեն, որոշում ենք մեր ապագան։ Եթե քաղաքացիները դրական փոփոխություններ են ցանկանում, պետք է մասնակցեն ընտրություններին։

Կարևոր է, որ քաղաքացիները քվեարկելիս հաշվի առնեն՝ ով կարող է կառավարել երկիրը, ով ունի դրա մասին պատկերացում, ով է բարդ պահերին ապացուցել, որ քաղաքացիների կողքին է՝ նույնիսկ ի վնաս անձնական շահերի։

Խախտումների վերաբերյալ ահազանգեր ենք ստանում, հետևում ենք դրանց, այս հարցում համագործակցելու ենք գործընկերների ու լրագրողների հետ։ Չափազանց կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը քվեարկությանը։ Պատրաստ ենք հետընտրական ցանկացած գործընթացի՝ օրենքի և Սահմանադրության շրջանակում», - այս մասին Թաթոյանն ասաց լրագրողների հետ զրույցում։