Օրակարգ 3 ամիս առաջ - 20:00 21-04-2026

Օրակարգ․ Ես երանի կտայի, որ ամբողջ կյանքում Արցախում «պատանդ» լինեի․ Գեղամ Ստեփանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Գեղամ Ստեփանյանի հետ զրուցել ենք արցախցիների նկատմամբ Հայաստանի իշխանությունների անհանդուրժող կեցվածքի և դրա պատճառների, Արցախյան շարժումը փակելու վերաբերյալ պարբերաբար հնչող հայտարարությունների, արցախցիների վերադարձի հնարավորությունների, դրա համար անհրաժեշտ նվազագույն պայմանների, Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների իրավունքների պաշտպանության անհրաժեշտության, առաջիկայում նրանց հայրենադարձման հավանականության, Արցախի մշակութային ժառանգությունը հետևողականորեն ոչնչացնելու քաղաքականության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Գեղամ Ստեփանյանը շեշտում է՝ երանի կտար, որ ամբողջ կյանքս Արցախում «պատանդի» կարգավիճակով ապրեր։

«Երևի տեղյակ եք այսօրվա իր (Նիկոլ Փաշինյանի) հայտարարությանը․ պարզվում է՝ մենք 30 տարի քաղաքական պատանդ ենք եղել Արցախում։ Այսօր լրատվամիջոցներից մեկն էդ մասով ինձնից մեկնաբանություն էր ուզում ու ես ասեցի, գիտեք՝ ես երանի կտայի, որ իմ ամբողջ կյանքը նման քաղաքական պատանդի կարգավիճակում ապրեի Արցախում: Սա չգիտեմ ցնորամտության ամենավերջին դրսևորումն է, երբ որ, ես օրինակ շատ բան չեմ ասում երջանիկ 30 հպարտ, արժանապատիվ ու երջանիկ կյանք ենք ունեցել Արցախում:

Հաղթանակած, և հայտնվում է մի մարդ, որը երկրի ղեկավարն է, ու ինձ ուզում է համոզել, որ իմ ապրած էդ 30 տարիները Արցախում դա քաղաքական պատանդառության ժամանակահատված էր: Սա չգիտեմ էլի՝ այս ցնորամտություններն ինչպես կարելի է մեկնաբանել։ Սա ընդամենը արդարացում է, և ես կարծում եմ, որ սա արդարացում է պատմության առաջ, որովհետև ի վերջո պատմությունն ամեն ինչ ասելու է ու բոլորին դնելու է իրենց դարակներում։

Արցախի ՄԻՊ-ը նկատեց նաև՝ Արցախի հարցում մենք դաշնակիցներ ունենք, ուստի չպետք է մեր իրավունքներից հրաժարվենք։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը

Ձեզ գուցե հետաքրքրի