copy image url
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 21:38 21-04-2026

Ինչ վիճակում է այսօր դանակահարված ավտոբուսի վարորդը․ մանրամասներ առողջական վիճակից

8 համարի երթուղին սպասարկող դանակահարված վարորդի վիճակը դրական է:

Երեկ, ապրիլի 21-ին, Երևանում դանակահարվել էր թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդը։ ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ուղևորի և վարորդի միջև առաջացած կոնֆլիկտի հետևանքով։

Վարորդի առողջական վիճակի և դեպքի մանրամասները պարզելու համար Oragir.News-ը զրուցել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանի հետ։

Տուժած վարորդի առողջական վիճակի մասին խոսելով՝ Ասատրյանը նշեց․ «Կարծում եմ՝ համեմատաբար լավ է, բարեբախտաբար՝ լուրջ վնաս չի կրել»։

Նրա խոսքով՝ վարորդը բուժում ստանալուց հետո կվերադառնա աշխատանքի։

Միջադեպի պատճառների վերաբերյալ խոսնակը նշեց, որ ամբողջական տեղեկատվություն այս պահին չկա․

«Իմ տեղեկություններով՝ քաղաքացին վճարում չի կատարել։ Մնացածի առնչությամբ այս պահին կդժվարանամ ասել՝ համապատասխան մարմինները պետք է տեղեկատվություն տրամադրեն»։

Ասատրյանի փոխանցմամբ՝ վարորդը, ամենայն հավանականությամբ, արդեն դուրս է գրվել հիվանդանոցից․ «Առավոտյան մեզ հետ խոսել է, տեղեկացանք, որ եղել է դատաբժշկի մոտ, Քննչական կոմիտեում: Հիվանդանոցում փոքր միջամտություն է արվել, բայց, բարեբախտաբար, մեծ վնաս չի կրել»:

Նա հավելեց, որ դեպքի բոլոր հանգամանքները դեռ պետք է պարզվեն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին