copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:06 23-04-2025

Պարզվել է ավտոբուսի դանակահարված վարորդի ինքնությունը. նոր մանրամասներ դեպքից. shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 23-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ տաք հետքերով պարզել են Տիգրան Մեծ պողոտայում, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսի՝ վիճաբանության արդյունքում դանակահարված և Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը, ինչպես նաև պարզել են նրա հետ վիճաբանության մեջ մտած ու «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայրից հեռացած ավտոմեքենայի համարանիշը։

Պարզվել է, որ ավտոբուսի վարորդը եղել է 52-ամյա Վաչե Ռ․-ն , իսկ «Ford Fusion»-ի սեփականատերը հայտնել է, որ ինքը չի վարում ավտոմեքենան, այլ մեկ այլ քաղաքացի։

Էրեբունու ոստիկանները, հետո նրանց միացած ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի գլխավորությամբ պարզել են ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ