copy image url
Ավելին Ներքին 3 ամիս առաջ - 19:53 16-05-2026

Լուսինե Թովմասյանը բողոքել է առողջական վատ վիճակից

Մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն իր սոցիալական էջերում անկեղծացել է հետևորդների հետ՝ պատմելով առողջական խնդիրների և դրանց հոգեբանական պատճառների մասին։ Պարզվում է՝ սիրված հաղորդավարուհու օրգանիզմը յուրահատուկ ձևով է արձագանքում ճամփորդություններից առաջացած սթրեսին։

Լուսինեն կիսվել է իր զգացողություններով՝ նշելով, որ նախապատրաստական եռուզեռն ու վերջին պահին ամեն ինչ հասցնելու տենդը վատ են անդրադարձել իր ինքնազգացողության վրա. «Երեկ ամբողջ օրը էնքան վատ էի՝ ջերմություն, դող, թուլություն... Ու արդեն վստահ կարող եմ ասել՝ իմ օրգանիզմը թռիչքներից առաջ տագնապի ռեժիմ է միացնում։ Մանավանդ, երբ բոլոր գործերը փորձում եմ վերջին պահին արագ-արագ հասցնել»,- գրել է նա։

Հաղորդավարուհու խոստովանությունը բավականին ծանոթ է շատերին, ովքեր նույնպես ճամփորդելուց առաջ բախվում են նմանատիպ նախաթռիչքային տագնապի։ Գերհոգնածությունն ու պատասխանատվության զգացումը հաճախ արտահայտվում են հենց ֆիզիկական թուլությամբ։

Երկրպագուներն ու ընկերները մեկնաբանություններում շտապել են առողջություն ու արագ ապաքինում մաղթել Լուսինեին՝ հորդորելով ավելի շատ հանգստանալ և խնայել սեփական ուժերը թռիչքից առաջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ