copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 07:40 17-02-2024

«Հայկական կարմիր խաչում» օգտվում են մարդու առողջական վիճակից. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին օրերին ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում «Հայկական կարմիր խաչի» շուրջ։ Մասնավորապես, ՀԿԽԸ գլխավոր քարտուղար / գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանի կողմից փորձ է արվում իրականացնել «իշխանափոխություն»։

Այս մասին նախօրեին հայտարարությամբ է հանդես եկել «Հայկական Կարմիր Խաչի ընկերություն» հասարակական կազմակերպության նախագահությունը՝ մասնավորաբար նշելով, որ նախագահության փետրվարի 8-ի «պատճառաբանված որոշմամբ մերժել էր անհայտ նախաձեռնող խմբի կողմից ներկայացված դիմումը՝ արտահերթ համագումար հրավիրելու վերաբերյալ»: Այնուհանդերձ, ինչպես նշված է հայտարարության մեջ, փետրվարի 15-ին «առանց նախագահության համապատասխան որոշման, կանոնադրությամբ ամրագրված նորմերի կոպիտ խախտումներով, ավելին՝ քրեորեն հետապնդելի արարքների թույլտրմամբ, որոշ ինքնակոչների կողմից իրականացվում է հավաք՝ ՀԿԽԸ ՀԿ արտահերթ համագումարի անվան ներքո»: Հենց այս «համագումարում» էլ գործող նախագահ Մխիթար Մնացականյանի փոխարեն նախագահ է «ընտրվել» Աննա Եղիազարյանը:

«Փաստ» թերթին հայտնի դարձավ, որ այս ամբողջ գործընթացը Մնացականյանի դեմ կազմակերպվել է այն ժամանակ, երբ վերջինս ծայրահեղ ծանր վիճակում գտնվել է հիվանդանոցում և ֆիզիկապես հնարավորություն չի էլ ունեցել տեղյակ լինել իր դեմ կազմակերպվող դավադրություններից։ Փաստորեն, ստացվում է, որ մարդկանց առողջության համար «պայքարող» որոշ անձինք մարդու առողջական վիճակից օգտվում են հանուն պաշտոնի և դիրքի։

Հավելենք, որ ՀԿԽԸ նախագահությունը նշյալ հայտարարությամբ նաև դիմում է իրավապահ մարմիններին՝ անհապաղ ձեռնարկել քրեական վարույթ և պատժել իրավախախտներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին