copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 13:29 20-04-2026

Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև. Գագիկ Ծառուկյան

Ինչպես գիտեք, մեր կուսակցությունն ընտրությունների է գնում «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, որտեղ ներկայացված են մեր երկրի կյանքին վերաբերող կարևորագույն խնդիրներն ու դրանց լուծման մեր առաջարկները։ Խնդիրներից մեկն էլ առողջապահությունն է, որի շուրջ վերջին ամիսներին խոսակցություններն ակտիվացել են՝ ապահովագրության համընդհանուր համակարգի ներդրմամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Իմ սկզբունքային մոտեցումն է. առողջապահության ապահովագրությունը կարևորագույն համակարգ է, և այն անպայման պետք է գործի, սակայն բարեփոխումները պետք է արվեն մտածված, խնամքով, չլինեն բուժաշխատողների եկամտի հաշվին, բուժաշխատողների առողջության հաշվին, բուժաշխատողների բարեկեցության հաշվին։

Բժիշկների և բուժաշխատողների համար պետք է ապահովել արժանապատիվ, իրենց աշխատանքային ծանրաբեռնվածությանը համարժեք աշխատավարձ։ Առողջապահության ապահովագրությունը պետք է ապահովության զգացում տա թե´ հիվանդներին, թե´ բուժաշխատողներին։

Մենք առաջարկում ենք ապահովագրման այնպիսի համակարգ, որը երաշխիքներ կտա մեր քաղաքացիներին ամբողջ կյանքի ընթացքում, ոչ թե կլինի նախընտրական ակցիա՝ ծրագրի ֆինանսավորման անհասկանալի մեխանիզմներով։

Մենք առաջարկում ենք այնպիսի ապահովագրման համակարգ, որը չի բերում անվերջանալի հերթերի ու քաշքշուկի։

Համընդհանուր առողջապահական ապահովագրությունը պիտի ուղեկցվի ենթակառուցվածքային ներդրումներով։

Բուժհիմնարկների վերազինումը, արդիականացումը, շենքային պայմանների բարելավումը հատկապես մարզերում կարևորագույն խնդիր են, որը պետությունը մասնավորի հետ պետք է լուծի։

Պետությունը պարտավոր է քաղաքացուն դեղերի շուկայում պաշտպանել այնպես, ինչպես պաշտպանում է էներգետիկ կամ սննդի անվտանգության ոլորտում։

Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև։ Առողջությունը չպիտի զոհ գնա շուկային կամ մենաշնորհներին։ Սա իշխանությունների քաղաքական և մարդկային պարտավորությունն է»,-գրել է Գագիկ Ծառուկյանը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել