«Ուժեղ Հայաստանը» ապրիլի 11-ին, ժամը՝ 17:00-ին, Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի։ «Ապրիլի 11-ին ժամ 17:00-ին, Ազատության հրապարակ։
Փոփոխությունը սկսվում է փողոցից։ Եթե ուզում ես փոփոխություն՝ ուժեղ տնտեսությամբ, եթե ուզում ես փոփոխություն՝ երկարաժամկետ խաղաղությամբ, կա միայն մեկ առաջնորդ, ով կանի դա և միայն մեկ վայր, որտեղ պետք է լինես։ Փոփոխություն՝ միայն Սամվել Կարապետյանի հետ»,- ասվում է տեսաուղերձում։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Սամվել Կարապետյանի կուսակցությունն այսօր հանրահավաք է հրավիրել։ Մասնակցելո՞ւ եք։ Ինչո՞ւ»։
Հարցվածների մի մասը նշեց, որ չի մասնակցելու այդ հանրահավաքին, որոշներն էլ դրական պատասխան տվեցին։ «Ոչ, չեմ մասնակցելու։ Նորից հները գա՞ն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ պարտադիր մասնակցելու է։ «Անպայման, որ էս կառավարությունից, ղեկավարությունից պրծնենք։ Կուշտ մարդը սրանց նման չի լինի։ Սոված մարդուն ղեկավար նշանակել պետք չի»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծքիով էլ՝ անունները փոխվում են, սակայն կառավարությունը նույնն է մնում։
«Ես չեմ էլ գնա ընտրության, որովհետև աթոռները փոխվում են, մնացածը մնում են։ Աթոռների վրա անունները փոխվում են, բայց կառավարությունը նույնն ա մնում»,- ասաց նա։
«Անպայման, ընտրելու եմ միայն Սամվել Կարապետյան»,- պատասխանեց մեկ այլ հարցված։ Մանրամասները՝ տեսանյութում․