«Մեր ձևով» քաղաքացիական շարժման համակարգող Ալիկ Ալեքսանյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 18-ին՝ շաբաթ օրը, Ազատության հրապարակում նախատեսված է հանրահավաք։
«Ժամը 16։30-ին տեղի կունենա մեր բոլորի հանարահավաքը։ Հավաքվում ենք մեր ձայնը բարձրացնելու, պահանջելու արդարադատություն, ազատություն քաղբանտարկյալներին՝ սրբազաններին, Սամվել Կարապետյանին»,- հայտարարել է նա։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարցրել. «Սամվել Կարապետյանի ուժը շաբաթ օրը հանրահավաք է անցկացնելու, մասնակցելո՞ւ եք»:
Հարցվածների մի մասը նշեց, որ մասնակցելու է այդ հանրահավաքին, որոշներն էլ ասացին, որ չեն հետևում քաղաքական գործընթացներին։
«Այո, անպայման»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ հիասթափված է բոլորից։ «Իհարկե ոչ, բոլորից հիասթափված եմ, քիթս տնից էլ չեմ հանում։ Ժամանակին ակտիվիստ էի, հիմա չէ, լրիվ փոզմիշ էղավ»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ միշտ պետք է պահպանել ճշմարտությունը։ «Այո, անպայման։ Առաջինը մենք իր հետ ադդաշ ենք, ես էլ եմ Սամվել Կարապետյան, համ էլ ինքը ճիշտ ա, էդ ճիշտը պիտի պաշտպանես միշտ էլ, որովհետև հազվագյուտ մարդ ա ինքը։ Պռոստը պիտի շուտ կրկեսը բացվի, որ կլոուններին տանենք ընդեղ»,- ասաց նա։
«Ոչ, ժամանակի առումով, բայց սատարում եմ»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում․