copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 11:48 09-04-2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ցանկը

Ապրիլի 8-ին տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը, որի օրակարգում ընդգրկված էր 2026թ. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցության և առաջիկա ընտրություններին ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների ցանկը հաստատելու մասին հարցերը։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցությունից։

Կուսակցության համագումարը միաձայն որոշում կայացրեց մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին՝ դաշինքի ձևաչափով։

Կուսակցության համագումարը մեկ այլ որոշմամբ հաստատեց դաշինքի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները։

Հիշեցնենք, փետրվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ կուսակցությունը հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստան» -ի վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է։

Դաշինքի ընտրական ամբողջ ցուցակը կներկայացվի ապրիլի 11-ին, ժամը՝ 17.00-ին, Ազատության հրապարակում դաշինքի կողմից հրավիրված միասնության հանրահավաքին։

Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները ներկայացնում ենք ստորև։

1. Նարեկ Կարապետյան
2. Արամ Վարդևանյան
3. Գոհար Մելոյան
4. Դավիթ Ղազինյան
5. Ռուբեն Մխիթարյան
6. Արեգա Հովսեփյան
7. Մամիկոն Ասլանյան
8. Հայկ Ֆարմանյան
9. Մարիաննա Ղահրամանյան
10. Հայկ Սուքիասյան
11. Աշոտ Ֆարսյան
12. Իրինա Յոլյան
13. Էդգար Ղազարյան
14. Տիգրան Աբրահամյան
15. Լենա Մաթևոսյան
16. Ռոբերտ Կադարյան
17. Գրիշա Թամրազյան
18. Լիլիա Շուշանյան
19. Անդրանիկ Գևորգյան
20. Գառնիկ Դավթյան
21. Լիանա Գասպարյան
22. Արթուր Դանիելյան
23. Վաղինակ Վարդանով
24. Լիանա Մանուկյան
25. Ավետիս Առաքելյան
26. Հարություն Մնացականյան
27. Լիլիթ Ղարաջյան
28. Վրույր Այվազյան
29. Շիրազ Մանուկյան
30. Անուշ Միրզոյան
31. Լևոն Նալբանդյան
32. Արկադի Թամազյան
33. Հասմիկ Ենգոյան
34. Ալեքսանդր Սարգսյան
35. Մհեր Աղամյան
36. Գոհար Օսիպյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր