copy image url
Մամուլ 5 ամիս առաջ - 08:21 01-04-2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մտքափոխվել է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է ․ Չնայած Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության մասին տեւական ժամանակ լուրեր կային, որ միայնակ են մասնակցելու ընտրություններին` որպես կուսակցություն, սեփական ցուցակով, եւ դաշինք չեն կազմելու որեւէ ուժի հետ, բայց քանի որ բոլոր հարցումներով հասկացել են, որ ընդդիմության ֆավորիտն այս ընտրություններում իրենք են եւ կարող են հավակնել ծանրակշիռ քվեներ ստանալու, որոշել են դաշինքով մասնակցել:

Մի կողմից` ակնհայտ է, որ այլ ուժերի հետ համագործակցության կարիք իրենք, մեծ հաշվով, չունեն, սակայն հաղթանակի հավակնող ուժը նաեւ փորձում է ամեն ինչ անել, որ փոքր ուժերն առանձին չմասնակցեն եւ ձայներ չփոշիացնեն, ուստի արդեն երեկ հայտարարեցին, որ առաջին համագործակցությունն է կնքվել` Հարություն Հարությունյանի նորաստեղծ «Նոր դարաշրջան» եւ Նաիրի Սարգսյանի «Միավորված հայեր» կուսակցությունների հետ, որոնք նոր ուժեր են:


Միավորված ուժը գալիք ընտրություններին կմասնակցի «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» անվան ներքո։ Որոշ տեղեկություններով, դաշինք կազմելուն նպաստել է նաեւ այն, որ բոլոր սոցհարցումները ցույց են տվել՝ մարդիկ պահանջում են, որ գործարարն առաջնորդի ընդդիմադիր ուժերի միասնական դաշտը, եւ ավելի շատ նրա անձի հետ են հույսեր կապում, քան իր թիմի: Նաեւ դա է պատճառը, որ ընտրություններին մասնակցող միավորի անվան մեջ նշվելու է Սամվել Կարապետյանի անունը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը