copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 11:39 05-04-2026

18-ամյա Դավիթ Մինասյանը շատ թույլ է, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում

Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո կալանավորված 18–ամյա Դավիթ Մինասյանը շատ թույլ է, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում, ArmeniaSputnik-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վարդուհի Էլբակյանը։

«Հետազոտությունները դեռևս կատարում են, այս պահին պատասխանները չկան։ Միայն կարող եմ ասել՝ շատ–շատ թույլ է»,- ասաց Էլբակյանը։

Փաստաբանը հավելեց, որ 18-ամյա Դավիթ Մինասյանը ուզում է հաղորդություն ստանալ, և իրենք սահմանված կարգով դիմել են իրավապահ մարմիններին, գործընթացը կազմակերպելու համար։