copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 18:00 02-04-2026

Աննա Գրիգորյանի մայրը նշանակվել է գոյություն չունեցող ՊՈԱԿ-ի տնօրեն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի առանցքային գործիչներից մեկն էլ Աննա Գրիգորյանն է։ Վերջինս թեպետ առաջին անգամ պատգամավոր է դարձել Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, սակայն պատգամավորական մանդատը Գրիգորյանին բաժին հասավ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ 2021-ի հունվարին, ու նա անմիջապես լքեց իշխանական խմբակցությունը և միացավ ընդդիմությանը և իր սուր ելույթներով ու գնահատականներով այս տարիներին մշտապես քննադատում է իշխանություններին, հաճախ նաև հոգեխանգարմունքի հասցնում Նիկոլ Փաշինյանին։

Հենց Աննա Գրիգորյանի հարցից հետո էր Փաշինյանը 2025-ի մայիսի 7-ին կորցրեց ինքնատիրապետումը ու հայտարարեց, որ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվի, ապա ընդդիմադիրներին պետք է «լցնի ԱԱԾ-ի պադվալները»։

Oragir.News-ին հայտնի է դարձել, որ Աննա Գրիգորյանի մայրը՝ Գայանե Շամիրյանը, ով բնակվում և գործունեություն է ծավալում Կապանում, նշանակվել է Կապանի համայնքապետարանի կազմում գործող «Հաշվապահական ծառայության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն։



Ըստ տեղեկությունների՝ կենտրոնը հաշվապահական ծառայություններ է մատուցում համայնքային ենթակայության հիմնարկներին, կազմում և ներկայացնում ֆինանսական հաշվետվություններ, կազմակերպում գնումների գործընթացներ, տրամադրում է կազմակերպությունների ֆինանսական և հարկային պարտավորությունների վերաբերյալ վերլուծական տեղեկանքներ։ Բացի այդ, կենտրոնը կարող է նաև վճարովի ծառայություններ մատուցել՝ հիմնադրի սահմանած պայմաններով։



Նկատենք՝ համայնքային ենթակայության այս կառույցը, որը կարվել է ընդդիմադիր պատգամավորի ընտանիքի անդամի «հագով», միայն 2022 թվականին բյուջեից ստացել է 31 միլիոն 894 հազար դրամ։ Շատերի գնահատմամբ՝ կասկածելի է նաև այն հանգամանքը, որ կառույցը ղեկավարում է ընդդիմադիր պատգամավորի մայրը, կարող է ընկալվել որպես քաղաքական հովանավորչության ակնհայտ դրսևորում, իսկ թե ինչ նպատակով՝ մնում է անհայտ։



Կարծում ենք՝ ընտրությունների նախաշեմին իշխանության ձգտող «Հայաստան» դաշինքի առանցքային ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը պետք է հանրությանը պարզաբանումներ ներկայացնի, թե ի՞նչ հիմունքներով է իր մայրը հիշյալ ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակվել, արդյոք ինքը՝ որպես պատգամավոր, դերակատարում ունեցե՞լ է այդ հարցում, թե՞ ոչ։ Ցանկալի կլիներ, որ Գրիգորյանը նաև պարզաբաներ, թե ի՞նչ միջոցներից է հայրն իրեն 15 մլն դրամ նվիրել: Իսկ մի որոշ ժամանակ առաջ Աննա Գրիգորյանի ամուսինը սնանկ էր ճանաչվել մեքենայի գույքահարկը մուծել չկարողանալու պատճառով:

Այս ամենի ֆոնին ակնհայտ է նաև, որ Տարածքային կառավարման նախարարությունը կամ չի վերահսկում իրավիճակը և չի տիրապետում «տարածքների անցուդարձին», կամ էլ դիտավորյալ լռում է՝ անտեսելով առկա խնդրահարույց հանգամանքները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր