copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:04 17-03-2023

Ալիևը գոյություն չունեցող «Զանգեզուրի միջանցք» տերմինով փորձում է աշխարհին ֆռռացնել. ՔՊ-ն պատասխանում է

Օրեր առաջ Ալիևը ասել է, թե Զանգեզուրյան միջանցքի բացման պարտավորությունը Հայաաստանը չի իրականացրել , ինչին ՔՊ-ն չի պատասխանում ու չի ասում նման պարտավարություն չունենք։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները մեծացրել են տրանսպորտի և կապի ոլորտում համագործակցության կարևորությունը։

Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, այս մասին Բայրամովն ասել է Անկարայում ընթացող Թյուրքալեզու պետությունների կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում։ Բայրամովն այս համատեքստում մանրամասն տեղեկություններ է հայտնել Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում» տրանսպորտային նոր ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին։

Նա վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի այս ջանքերը պայմաններ կստեղծեն Միջին միջանցքի տարանցիկ ներուժն օգտագործելու համար, ինչպես նաև կնպաստեն տարածաշրջանային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը։ Ադրբեջանի արտգործնախարարը հայտնել է, որ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության կազմակերպության հիմնադրումից ի վեր տարբեր ոլորտներում անդամ երկրների միջև համագործակցությունն ամրապնդվել է։ Նա գոհունակություն է հայտնել, որ նախորդ տարիներին բարձրացել է կազմակերպության միջազգային հեղինակությունը՝ հույս հայտնելով, որ կազմակերպությունում Ուզբեկստանի նախագահությունը կնպաստի կառույցի հետագա ամրապնդմանը։

Oragir.news-ի հետ զրույցում քպ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով թեմային, ասաց. «Տարանցիկ բեռնափոխադրումների համար դրանք միայն հնարավորություններ են ստեծում։ Դրանք տարբեր բաներ են։ Ալիևը շարունակում է կիրառել այն տերմինը, որը ինքը աշխարհին փորձում է ֆռացնել։ Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմին առհասարակ չի էլ քննարկվել, խնդրում եմ մնալ պաշտոնական տեղեկատվության շրջանակներում, որը որ մինչև այսօր հնչել է։ Ինչ-որ մի ժամանակ երբ հնչել է, եղել է պաշտոնական, կարծում եմ սրան էլ կանդրադառնան պաշտոնապես մեր ԱԳՆ-ն։ Ես պատգամավոր եմ, ԱԳՆ պաշտոնյա չեմ, որպես պատգամավոր հուզեր ու քաղաքական գնահատականներ կարող եմ ասել»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ