copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 15:12 10-06-2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի. Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը մանդատների վերաբերյալ քաղաքական որոշում դեռևս չունի:

Այս մասին մամուլի ասուլիսի ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը:

«Մենք ո՛չ քաղաքական որոշում ունենք, ո՛չ էլ համապարփակ քաղաքական քննարկումներ ենք իրականացրել: Բնականաբար, զուգահեռ կոնսուլտացիաներ իրականացվում են, բայց որոշումներ ունենալու համար պետք է քվեարկության արդյունքներն ամփոփ լինեն: Սրանք նախնական արդյունքներն են ու, ինչպես տեսնում եք իմ հրապարակած արդյունքներից, իրապես նախնական են»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված