Ուղիղ եթեր
Օրակարգ 2 ամիս առաջ - 20:00 25-03-2026

Օրակարգ․ Մտավորականի լավագույն տեսակը Միքայել Սրբազանն է․ Եղիշե Պետրոսյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը երգահան, «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Եղիշե Պետրոսյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի կողմից հանրությանը պատերազմով սպառնալու քաղաքականության, 2018-ի իշխանափոխությանն աջակցելու և կարճ ժամանակ անց արդեն դրա համար ափսոսալու, մտավորականների մեծամասնության կողմից երկրում ստեղծված իրավիճակին անհաղորդ լինելու, մտավորականությունից հիսաթափվելու պատճառների, սպասվող խորհրդարանական ընտրությունների, ընդդիմության հնարավորությունների, հակաեկեղեցական արշավի թուլացման պատճառների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Եղիշե Պետրոսյանը շեշտում է՝ մտավորականներից հիսաթափվեց, երբ «Հաց բերողի» ազատության համար ստորագրահավաք էր նախաձեռնել, ու մտավորականներից շատ քչերը միացան դրան։

«Դա թվում էր թե աքսիոմա է, որ մտավորականը միշտ պետք է լինի ճիշտ իր ամպուլայում։ Հա, կան իհարկե հատուկենտ այդպիսի մարդիկ կան, բայց հիմնականում մորթապաշտ են։ Հիմնականում իրենց դիրքի համար, իրենց չգիտեմ աշխատանքի համար ասում են՝ «շառից հեռու»։ Ես մեծ հիասթափություն ունեցա, երբ որ «Հաց բերողին» երկրորդ անգամ ձերբակալեցին՝ կալանավորեցին, ես սկսեցի ստորագրահավաք և իմ ամբողջ մտավորական շրջապատին դիմեցի, որ ստորագրեն, խնդրենք՝ այս մարդուն բաց թողեն: Ես այդ ժամանակ հիասթափվեցի․ հարյուրներից մի քանի հոգի և ես խաչ քաշեցի այդ մարդկանց վրա՝ մինչև այսօր»,- ասաց նա:

Պետրոսյանի խոսքով՝ մտավորականի լավագույն տեսակը Միքայել Սրբազանն է։ «Այս պարագայում մտավորականը Միքայել Աջապահյանն է։ Ինքն է մտավորականը,ինքը հենց մտավորականի լավագույն տեսակն է»։

Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ եթե նախկին իշխանությունները թալանում էին, ապա ներկայիս իշխանությունները դավաճանել են, ինչն անհամեմատ ավելի սարսափելի է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան