copy image url
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 10:50 25-03-2026

Նիկոլ Փաշինյանն է հանրության թիվ մեկ պառակտողը․ 13 կետ

Այս պահին կցանկանամ մի քանի արձանագրումներ անել, ուղղակի, առանց երկար բարակ հիմնավորումների, որովհետև իմ բոլոր նախորդ ստատուսները սրանց հիմնավորումն են։ Այս մասոին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արթուր Ղազարյանը՝ ներկայացնելով 13 կետ․

1․ Նիկոլ Փաշինյանը ունակ է հրահրել պատերազմ ու պարտվել այն։
2․ Նիկոլ Փաշինյանը ու իր ողջ թիմը հավատացյալ չեն։
3․ Նիկոլ Փաշինյանը արևմտամետ չէ։
4․ Նիկոլ Փաշինյանը դեմոկրատ չէ։
5․ Նիկոլ Փաշինյանը հակապուտինական չէ։ Նա չի արել որևէ հակապուտինական քայլ։ Ռուսաստանը ինքն է կքած պուտինիզմից ու վերանում է այդ չարիքի ներքո։
6․ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը արցախցիներին թիրախավորող կենտրոնն են Հայաստանում։ Մինչ իրեն, այսպիսի վիճակ եղել է իր քաղաքական ծնող՝ Լևոնի օրոք, երբ "ադրբեջանահայությանը " չընդունեցին ու վտարեցին երկրից։
7․ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանում վերացել է քաղաքացիական հասարակությունը։
8․ Նիկոլ Փաշինյանի կողմից մոռացվել է վեծինգ գեղեցիկ բառը այն պահից, հենց որ իրեն ենթարկեցրեց դատարանները։ Այդ թվում սահմանադրական դատարանը։
9․ Նիկոլ Փաշինյանը չի կատարել 2018 թվականի ոչ մի խոստում։
10․ Նիկոլ Փաշինյանի օրոք ՀՀ սահմանադրությունը ուղղակի չի գործում։
11․ Նիկոլ Փաշինյանն է հանրության թիվ մեկ պառակտողը։
12․ Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ ուզում է ցույց տալ, որ հայ ժողովուրդը հետամնաց է, վախկոտ է, անսկզբունքային է, փողի մեռած է, անհայրենիք է, անհավատ է, անկիրթ է։
13․ Նիկոլ Փաշինյանի օրոք երկրի ամբողջ բանկային համակարգը, հանքարդյունաբերությունը ու ՏՏ ոլորտը հանձնվեց ռուսներին։

Թող այս սատանայական, Նիկոլին բնորոշ 13 թվի վրա ավարտվի ցանկը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել