copy image url
Սպորտ 5 ամիս առաջ - 22:19 23-03-2026

Էդուարդ Սպերցյանին 2 միավոր է բաժանում «Կրասնոդարի» բացարձակ ռեկորդը կրկնելուց

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 22 հանդիպումներում արդեն 25 արդյունավետ գործողության հեղինակ է դարձել։

Ինչպես հայտնում է Opta Sports-ը, 22-րդ տուրից հետո գրանցված այս ցուցանիշը լավագույնն է ՌՊԼ-ում՝ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին հարձակվող Հալկի ժամանակներից ի վեր։ Բրազիլացին 2015/2016 մրցաշրջանի նույն ժամանակահատվածում աչքի էր ընկել 27 արդյունավետ գործողությամբ։

Սպերցյանին ընդամենը երկու միավոր է բաժանում մեկ մրցաշրջանի կտրվածքով «Կրասնոդարի» բացարձակ ռեկորդը կրկնելուց։

Այդ ռեկորդը պատկանում է ակումբի նախկին ֆուտբոլիստ Ֆյոդոր Սմոլովին, որը նույն՝ 2015/2016 մրցաշրջանում գրանցել է 27 արդյունավետ գործողություն։

Նշենք, որ ՌՊԼ-ի 22 տուրերից հետո «Կրասնոդարը» վաստակած 49 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ ընդամենը մեկ միավորով գերազանցելով երկրորդ տեղում ընթացող «Զենիթին»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ