copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 10:08 29-06-2025

Թուրքերը չեն հանգստանում. ինչու է թուրքական մամուլը «հետապնդում» Սպերցյանին

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Ռուսաստանից հնարավոր հեռանալու մասին լուրերն ակտիվացրել է թուրքական մամուլը, որը կրկին շահարկում է նրա՝ Թուրքիա տեղափոխության թեման:

Սակայն դեռևս այս տարվա փետրվարին Armsport.am-ին տված բացառիկ հարցազրույցում ՀՀ ԿԳՄՍ նախկին փոխնախարար և մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը հերքել էր այդ լուրերը՝ նշելով, որ թուրքական ակումբների հետաքրքրությունը Սպերցյանի նկատմամբ ավելի շուտ «վարդագույն երազանք» է, քան իրականություն:

Այսօր թուրքական «Fanatik» պարբերականի լրագրող Ջաներ Իշբեգենդիրենը «Матч ТВ»-ին հայտնել է, որ Էդուարդ Սպերցյանի՝ թուրքական ակումբ տեղափոխվելը Թուրքիայի համար խնդիր չի լինի, սակայն Հայաստանի ազգային հավաքականում նրան կքննադատեն նման քայլի համար:

Ավելի վաղ 25-ամյա կիսապաշտպանը «Матч ТВ»-ին ասել էր, որ ներկայում չի կարող հստակ պատասխանել, թե արդյոք կմնա «Կրասնոդարի» կազմում հաջորդ մրցաշրջանում:

– Ես լսել եմ Սպերցյանի՝ թուրքական առաջնություն հնարավոր տեղափոխության մասին լուրերը: Վերջերս խոսում էի ռուս գործընկերներիս հետ և ասում էի, որ «Գալաթասարայը» նախ կդիտարկի Եվրոպայի լավագույն 5 առաջնությունները, կան նաև այլ տարբերակներ, օրինակ՝ Գյունդողանը:

Ինչպես գիտեք, Սպերցյանը հայ է, և դա մեզ համար խնդիր չէ, բայց նրա հավաքականը կքննադատի նրան այդ քայլի համար, եթե դա տեղի ունենա: Եթե Սպերցյանը ցանկանում է հեռանալ և խաղալ Չեմպիոնների լիգայում, ապա, իհարկե, «Գալաթասարայը» լավագույն ընտրությունն է այդ նպատակի համար, – ասել է Իշբեգենդիրենը «Матч ТВ»-ին:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ