copy image url
Սպորտ 9 ամիս առաջ - 20:35 17-10-2025

Սպերցյանին հեռացրել են «Տարվա ջենտլմեն» մրցանակի հավակնորդների ցանկից

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանին հեռացրել են «Տարվա ջենթլմեն» մրցանակի հավակնորդների ցանկից, որը ՌՊԼ-ում շնորհվում է 1994 թվականից:

Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Նշվում է, որ մրցանակաբաշխության կազմակերպիչները Սպերցյանին հանել են ցուցակից ռասիստական արտահայտություն անելու մեղադրանքով առաջացած սկանդալից հետո։

«Ստեղծված իրավիճակում, Կարգապահական վերահսկողության կոմիտեի կողմից խաղացողին տուգանելու որոշման և հասարակական մեծ արձագանքի պատճառով, նպատակահարմար չենք համարում «Կրասնոդարի» ֆուտբոլիստին թողնել ջենթլմենի սև սմոքինգի հավակնորդների ցուցակում»,- կազմակերպիչների մամուլի ծառայության հաղորդագրությունը մեջբերում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը։