Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 18:58 21-01-2026

Քաղաքը անտերության է մատնված. արթիկցիները դժգոհում են սառցակալած փողոցներից

Ձյան առատ տեղումները խնդիրներ են ստեղծել ամբողջ հանրապետությունով մեկ։ Ամենուրեք սառցակալած փողոցներ են, որոնք մնացել են արևի հույսին։ Չեն մաքրվում քաղաքային ճանապարհները։

Oragir.News-ի հետ զրույցում Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչները դժգոհել են սառցակալած փողոցներից և քաղաքապետարանի անգործությունից։

Արթիկում թեթևակի կարգի բերված է համայնքապետարանի հատվածը, մյուս հատվածներում մերկասառույց է ու ձյան հաստ շերտ, որը խնդիրներ է ստեղծել մարդկանց համար։

Մանրամասները` տեսանյութում։