copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 11:34 20-03-2026

Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան

Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը. մի քանի շաբաթվա ընթացքում դա ակնհայտ կդառնա բոլորի համար, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Խնդիրն այն է, որ տվյալ պահին նավթի գլոբալ դեֆիցիտն արդեն սարերի հետևում չէ։ Ուստի եվրոպացիների վարքագիծն ու ռազմավարությունը պարզապես խենթություն են։ Մեզ միանշանակ պետք է ռուսական նավթը։ Մենք չենք կարողանա գոյատևել այս իրավիճակում, որը ներկայիս պայմաններում գնալով ավելի լուրջ է դառնում, առանց ռուսական վառելիքի վերադարձի։

Եվրոպան չի կարողանա գոյատևել առանց դրա»,- ասել է Օրբանը լրագրողներին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ավարտից հետո։

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե հիմա ԵՄ երկրների ղեկավարները դա հերքում են, կանցնի ոչ ավելի, քան մեկ-երկու շաբաթ, և դա ակնհայտ կդառնա բոլորի համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լիովին բացառել է ԵՄ երկրներին ռուսական գազ գնելու թույլտվությունը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի