Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 ամիս առաջ - 20:55 16-03-2026

Իսպանիայից՝ Լատվիա. Արամե Մինասյանը նոր ակումբ ունի

Հայաստանի Մ-19 հավաքականի հարձակվող Արամե Մինասյանը կարիերան կշարունակի Լատվիայում:

Երիտասարդ հայ ֆուտբոլիստը հաջողությամբ փորձաշրջան է անցել և պայմանագիր կնքել Լատվիայի Առաջին լիգան ներկայացնող «Մարուպե» ակումբի հետ:

Հատկանշական է, որ Մինասյանի ծառայություններով հետաքրքրված էին նաև լատվիական Բարձրագույն լիգայի մի քանի թիմեր: Սակայն այդ գործարքները չեն կայացել իսպանական կողմի հետ բանակցությունների արդյունքում, որին էլ հենց պատկանում էին հայ հարձակվողի տրանսֆերային իրավունքները:

Հիշեցնենք, որ Արամե Մինասյանը Երևանի «Փյունիկի» ակադեմիայի սան է: Նա իր ֆուտբոլային կրթությունը շարունակել է իսպանական «Սան Անդրեու» ակադեմիայում: Տաղանդավոր հարձակվողը հասցրել է հանդես գալ Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում՝ պաշտպանելով Մ-15, Մ-16, Մ-17 և Մ-19 հավաքականների գույները:

Armsport