Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 21:00 09-03-2026

Նիկոլը սկի 1 հեղափոխություն չի արել, ես չեմ տեսել․ հարցում

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ներկուսակցական քարոզարշավի հավաքի ընթացքում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում լինելու է «Հեղափոխություն 3»։

«Մենք 2018 թվականին ընտրություններով արել ենք ներքաղաքական հեղափոխություն, 2021 թվականի ընտրություններում ժողովուրդը մեզ առաջնորդել է դեպի սոցիալ-հոգեբանական և մտածողության հեղափոխություն, 2026 թվականի հունիսի յոթի ընտրություններում մենք հասնելու ենք պատմաքաղաքական հեղափոխության, որը մեզ՝ Հայաստանի ժողովրդին, յոլա գնալու, գոյատևման քաղաքականության ցիկլից դուրս է բերելու և դնի զարգացման հարատև պետության օրակարգի ռեսուրսների վրա»,- նշել է Փաշինյանը։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ ինքն արդեն 2 անգամ հեղափոխություն է արել»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ 1 անգամ հեղափոխություն չի արել, որոշներն էլ ասացին, որ չգիտեն, թե երբ է Փաշինյանը 2-րդ անգամ հեղափոխություն արել։

«Համաձայն եմ, որ վաբշե էլ հեղափոխություն չի արել»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը շատ բան կարող է ասել, բայց դա չպետք է հիմք վերցնել։ «Իհարկե ոչ, ինքը շատ բան կարա ասի, հիմա հո ամեն մեկի ասածը չես կարա հիմք վերցնես»,- նշեց նա։

«Չէ, համաձայն չեմ, ես չեմ տեսել հեղափոխություն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված