Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 18:04 28-10-2024

Վրաստանում հեղափոխություն չի լինի, ժողովուրդն իր ընտրությունն արդեն արել է. հարցում

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներով հաղթեց իշխող՝ «Վրացական երազանք» կուսակցությունը ստանալով ձայների ավելի քան 54%-ը։

Չնայած իշխող կուսակցության հաղթանակին, ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների պաշտոնական արդյունքները և արդեն իսկ հայտարարել է հետընտրական գործընթացներ նախաձեռնելու մտադրության մասին։

Մի շարք փորձագետների համոզմամբ՝ Վրաստանի ընդդիմության գործողությունները կարող են վերաճել ընդհուպ մինչև հեղափոխության։

Oragir.News-ը անցորդներից հետաքրքրվել է՝ իրենց կարծիքով՝ Վրաստանում հեղափոխություն կլինի՞։

Հարցվածներից մի քանիսն ասացին, որ հեղափոխություն չի լինի․ «Եթե լիներ, մինչև հիմա կլինիեր, քանի ամիս է՝ ցույց են անում»,- ասաց մի տղամարդ։

«Կարևորն այն է, որ Վրաստանի ժողովուրդն իր ընտրությունն արեց»,- նշեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին